UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» հանդիպումը կսպասարկի դանիական մրցավարական բրիգադը`Սանդի Պուտրոսի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Եզրերում Պուտրոսին կօգնեն Օլե Կրոնլիկեն ու Ռենե Ռիսումը։ Հանդիպման 4րդ պաշտոնյան Յուրգեն Բուրխարդն է:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին 19:00-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Մուտքն ազատ է։