«ՖԱ Վեսթ Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել հայ փորձառու մասնագետ Գագիկ Սիմոնյանը։
Գագիկ Սիմոնյանը նշել է, որ թիմը պայքարելու է 1-ին խմբի չեմպիոնության համար, և իր շեշտը դնելու է որակյալ և գեղեցիկ խաղ ցույց տալու վրա:
Թիմը նաև խթանելու է երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացը հայկական ֆուտբոլում։
«Վեսթ Արմենիան» գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
























































