Կիպրական «Անորտոսիսը» թվիթերյան գրառմամբ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «լավ ձեռքերում է».
«Ողջույնՙ ՀՖՖ:
Փոքրիկ նկատառում, որ Ձեր ավագը լավ ձեռքերում է»,- ասվում է «Անորտոսիսի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հարոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։
Հարոյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,2 մլն եվրո։ Այս ցուցանիշով հայ ֆուտբոլիստը ամենաթանկարժեք խաղացողներից մեկն է ակումբում։ Նա կիսում է 1-3 տեղերը թիմի ավագ Արտիմատասի և աֆրիկացի հարձակվող Նինգայի հետ։