Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գրառում է կատարել սոց.ցանցերում՝ հաջողություն մաղթելով Վարազդատ Հարոյանին նոր ակումբում.
«Բարի գալուստ, եղբայր»,- գրել է Հովհաննես Համբարձումյանը՝ լուսանկար հրապարակելով Հարոյանի հետ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսի 12-ին պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող ակումբի հետ։ Հարոյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,2 մլն եվրո։ Այս ցուցանիշով հայ ֆուտբոլիստը ամենաթանկարժեք խաղացողներից մեկն է ակումբում։
Հարոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։