Փոփոխություններ են տեղի ունեցել «Վանի» մարզչական շտաբում:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արթուր Ասոյանը:
Սևադա Արզումանյանը ստանձնել է ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չարենցավանը ներկայացնող ակումբը VBET ՀՊԼ-ի առաջնությունում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։