Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին է միացել 2022-ի մարտին, նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրանում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն և 3 խաղ ավարտելով ոչ-ոքի։
Պիկուշչակը «Նոայում» աշխատել է նաև 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։
Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը, մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։