Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասախան խաղում Երևանի «Փյունիկը» Ռումինիայում կմրցի «Կլուժի» հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել:
Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախաղային մամուլի ասուլիսը.
«Մենք գտել ենք Կլուժի թույլ կողմերը: Վաղը դա մենք պետք է օգտագործենք ու չեմ ուզում դա հիմա բարձրաձայնել: Իհարկե, ուժեղ կողմերն ավելի շատ են ու մեր գլխավոր առաջադրանքը դրանք չեզոքացնելն է, հետո մտածել այլ բաների մասին: Կլուժը մեզ համար ուժեղ մրցակից է»,-ասել է Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.