Հուլիսի 14-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության «Արարատ» — «Շկենդիայի» խաղը կսպասարկի մրցավարների ուկրաինական բրիգադը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Մրցավարն է Ալեքսեյ Դերևինսկին, մրցավարի օգնականներն են Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան է Եվգենի Արանովսկին:
























































