Ուրարտու-2-ը նույնպես նախապատրաստական շրջանի ընթացքում արտասահմանյան հավաք կանցկացնի։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Ուրարտու-2»-ը հուլիսի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաքի կմեկնի Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաք։
Երկու շաբաթների ընթացքում թիմը նախատեսում է 3-4 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնց օրերի, ժամերի և հավանական մրցակիցների մասին կտեղեկացվի ավելի ուշ։