Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ուրարտուն» երրորդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով Չեռնոգորիայի «Եդինստվո» (Բիելո Պոլե) թիմի հետ։
Դմիտրի Գունկոյի սաները 2:1 հաշվով հաղթանակ են տարել: Դուբլի հեղինակ է դարձել Նարեկ Գրիգորյանը։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի տեսանյութը․