Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ուրարտուն» երրորդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով Չեռնոգորիայի «Եդինստվո» (Բիելո Պոլե) թիմի հետ։
Դմիտրի Գունկոյի սաները 2:1 հաշվով հաղթանակ են տարել:
«Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նարեկ Գրիգորյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 9-րդ և 45-րդ րոպեներին:
Հավելենք, որ մինչ այս Դմիտրի Գունկոյի թիմն անցկացրած նախորդ երկու խաղերում ոչ-ոքիներ է գրանցել։