«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հակոբ Հակոբյանը «Բանանցի»՝ ներկայիս «Ուրարտուի» սան է: Իր առաջին քայլերը ֆուտբոլում Հակոբը կատարել է հենց «Բանանցում», հանդես եկել «Բանանց-2»-ում, ապա տեղափոխվել գլխավոր թիմ:
«Ուրարտուում» 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 16 տարի՝ այդ ընթացքում մեկ անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն (2013/14) և մեկ անգամ՝ գավաթակիր (2015/16): Վերջին տարիներին Հակոբը կատարել է թիմի ավագի պարտականությունները։
Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում։