ՖԱԼ-ը ներկայացնող Վլադիկավակազի «Ալանիան» հայտարարել է հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
23-ամյա խաղացողը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է։ Նախկինում ֆուտբոլիստը պաշտպանել է «Վելես» ֆուտբոլային ակումբի գույները։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 900 հազար եվրո։ Այսպիսով՝ նա դարձավ իր նոր թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Գալոյանի ծառայություններով հետաքրքրված են բելգիական և ՌՊԼ-ի մի շարք ակումբներ։