Պորտուգալական «Ժիլ Վիսենտեի» վինգեր Սամուել Լինուն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա բրազիլացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Լինուն պորտուգալական թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
























































