Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վերջինը գորգ դուրս եկավ Արթուր Ալեքսանյանը: 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակը եզրափակչի ճանապարհին հաղթեց Իլդեմին, Միլովին և Կուոսմանենին:
Գլխավոր գոտեմարտում «ճերմակ արջը» 7:1 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
1/8 եզրափակիչ․ Արթուր Ալեքսանյան – Չենկ Իլդեմ (Թուրքիա)՝ 7:1
1/4 եզրափակիչ․ Արթուր Ալեքսանյան – Կիրիլ Միլով (Բուլղարիա)՝ 9:0
Կիսաեզրափակիչ․ Արթուր Ալեքսանյան – Էլիաս Կուսմանեն (Ֆինլանդիա)՝ 8:1
Եզրափակիչ․ Արթուր Ալեքսանյան – Նիկոլոզ Կախելաշվիլի (Իտալիա)՝ 7:1