Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում լեհական «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է իսլանդական «Ռեյկյավիկին»։
Լեհական թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 4-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման 72-րդ րոպեին, երբ իր թիմնա արդեն հաղթում էր 4-1 հաշվով։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին։
























































