«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբն առաջարկ է արել «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ և սպասում է պատասխանի:
«Մենք առաջարկ ենք արել Լևանդովսկու համար և սպասում ենք «Բավարիայի» պատասխանին, որպեսզի տեսնենք՝ դրական կլինի՞ այն արդյոք:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղացողին այն ջանքերի համար, որոնք նա ներդրեց «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
«Բավարիան» գնահատում է առաջարկը, և մենք սպասում ենք պատասխանի», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։