«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Եթե Դեմբելեն ուզում է մնալ, պիտի մեր վերջնական առաջարկն ընդունի, հակառակ դեպքում կգնա թիմից։
Մենք ուզում ենք, որ Ուսմանը շարունակի հանդես գալ «Բարսելոնայում», բայց հիմա ամեն ինչ նրանից է կախված։ Նա դեռ չի ընդունել պայմանագրի երկարաձգման մեր ներկայիս առաջարկը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Դեմբելեն հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել։