Հուլիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, վերաբացվել է ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական և միջազգային ակումբները։ Խաղադաշտի վերաբացմանը ներկա էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
«Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ ՀՖՖ-ն շարունակում է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։