Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է երևանյան թիմի ավագ Արտակ Գրիգորյանի նախախաղային ասուլիսը.
«Կարեն Բարսեղյանի հետ աշխատել ենք արդեն և քաջ ծանոթ ենք նրա փիլիսոփայությանը: Մեր թիմը փորձառու թիմ է և յուրաքանչյուր մարզչի մտքերի հետ հարմարվում է: Մեր թիմում միշտ էլ լինում են փոփոխություններ, բայց գնացողներից ավելի լավ որակի ֆուտբոլիստներ են գալիս:
Բոլորս էլ ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ: Դժվար խաղ է սպասվում մեզ: Ուսումնասիրել ենք մրցակցին․ լավ թիմ է: Հուսով եմ՝ մենք դրական արդյունք կունենանք վաղը»,-ասաց Գրիգորյանը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին ու կսկսվի 19:00-ին: