Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է Մալթան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Բրանկո Նիշևիչի նախախաղային ասուլիսը.
«Բավականին ժամանակ ենք ունեցել դիտելու ու վերլուծելու «Ալաշկերտի» խաղը: Թիմը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգաի խմբային փուլում, փորձառու թիմ է, կան ուժեղ ֆուտբոլիստներ։ Մենք էլ լավ թիմ ունենք ու պատրաստ ենք ընդունելու այս մարտահրավերը:
30 տարի է մեր թիմը չի խաղացել եվրագավաթներում ու հիմա կարողացել է ուղեգիր նվաճել: Դա ձեռքբերում է մեր թիմի համար: Սա հնարավորություն է ստուգելու մեր թիմի հնարավորություններն ու մեծ պատիվ ու մարտահրավեր է մեր ակումբի համար»,-ասաց «Համրուն Սպարտանսի» գլխավոր մարզիչը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին ու կսկսվի 19:00-ին: