«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեին, ում հետ պայմանագիր է կնքել «Միլանից» հեռանալուց հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով:
25-ամյա կոտդիվուարցու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև կնքված պայմանագրում ներառված է 500 միլիոն եվրո փոխհատուցման կետ։
























































