Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
— Շշուկները Սպերցյանին «Կրասնոդարից» Եվրոպա են ուղարկում։ Կարծում եք՝ արժե՞, թե՞ դեռ վաղ է։
— Նա այժմ հիմնական խաղացողն ու առաջատարն է իր ակումբում։ Նա այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։ Եթե նա մի տարի էլ մնա Ռուսաստանում, ուրեմն դա նրան չի խանգարի, դա օգտակար կլինի։ Հատկապես՝ հաշվի առնելով «Կրասնոդարի» ցուցադրած ֆուտբոլը։
-Եթե մինչև այլ ակումբ տեղափոխվելը նա Ձեզնից խորհուրդ հարցնի, խորհուրդ կտա՞ք։
-Անպայման: Նրա հետ արդեն խոսել ենք Հայաստանում, Էդիկը շատ խելացի տղա է։ Ես խոսել եմ նաև «Կրասնոդարի» հետ. սա այն ակումբն է, որը երբեք չի վնասի ֆուտբոլիստին։