«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ հանդիպել է Ժորժե Մենդեշի հետ, ով հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը։
«Այո, ես հանդիպում եմ ունեցել Ժորժե Մենդեշի հետ։ Խոսեցինք տրանսֆերների մասին։
Մենք խոսե՞լ ենք Ռոնալդուի տեղափոխության մասին։ Չեմ նշի կոնկրետ խաղացողների անունները, որոնց մասին մենք խոսել ենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն:
Երեկ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Ըստ AS-ի՝ նրանք հանդիպել են երկուշաբթի երեկոյան և ընթրել են միասին․ օրակարգում եղել է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հեռանկարը։
























































