«Բետիսի» ավագ Խոակինը մեկ մրցաշրջանով երկարաձգել է պայմանագիրն իսպանական թիմի հետ։
Վինգերը թիմում կխաղա առնվազն մինչև 2023 թվականի ամառ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խոակինը Սևիլիան ներկայացնող ակունբի սան է։ Նա թիմում հանդես է գալիս 2000 թվականից՝ ընթացքում հանդես գալով նաև «Վալենսիայում», «Մալագայում» և «Ֆիորենտինայում»:
Նախորդ մրցաշրջանում Խոակինը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 21-ին ֆուտբոլիստը կդառնա 41 տարեկան։