Ընկերական հանդիպման շրջանակում այսօր «Արարատ-Արմենիան» հանդիպել է «Վանի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 8-2 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի, հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Չարենցավանը ներկայացնող թիմի համար սա առաջին ընկերական հանդիպումն էր նոր մրցաշրջանին ընդառաջ։
Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» ևս մեկ ընկերական խաղում հաղթել էր «Ալաշկերտին» 2-0 հաշվով։