Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը, ով Իսպանիայի քաղաքացիություն ունի, հայտարարել է, որ խաղալու է Գանայի հավաքականում։
«Ծնողներս միշտ իմ մեջ սերմանել են արժեքներ՝ հիմնված խոնարհության, հարգանքի և սիրո վրա։ Նրանք ինձ սովորեցրին, թե ինչպես պետք է դիմակայել կյանքին այս մշտական պայքարում՝ շարունակելու աճել և աշխատել իմ անհատականությունն ու մասնագիտական որակները բարելավելու համար:
Այդ իսկ պատճառով ես զգում եմ, որ ժամանակն է գիտակցելու իմ արմատները և ինչ նշանակություն ունեն Աֆրիկան և Գանան ինձ և իմ ընտանիքի համար:
Այսօրվանից սկսվում է մեծ մարտահրավերը, այսօրվանից ես կպաշտպանեմ Գանայի գույները և ամբողջ ուժերս կտամ թիմին»,-ասել է Ուիլյամսը սոցցանցում իր հրապարակած տեսանյութում։
Նշենք, որ Ուիլյամսը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում 2016 թվականին և իրավունք ունի փոխել ազգային հավաքականը։
























































