Այսօր «Փյունիկը» մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
«Այն խնդիրներով, որ մենք մոտեցանք այս խաղին, արդյունքը նորմալ է։ Ինձ թվում է՝ խաղի արդյունքը վատ չէ։ Մենք լավ վերլուծել էինք մրցակցին։ Ես Ավստրիայում հետևել եմ նրանց խաղերին, վերլուծել, այսօր էլ ստացանք այդ ամենի արդյունքը։
Մեզ համար դժվար էր, նոր թիմ ենք։ 10 օրվա մեջ շատ բան ենք հասցրել անել։ Մեր խաղային սխեման համապատասխանում էր այս խաղին։ Այսօր հասկացա, որ կարգապահության, բնավորության հաշվին կարող ենք դիմակայել որակյալ խաղացողներ ունեցող թիմի։ Պատասխան հանդիպումը դժվար է լինելու։
Մրցակցի պահերն ավելի շատ էին, բայց թիմային աշխատանքով, բնավորությամբ մենք ավելի լավն էինք այսօր։
Մենք պատրաստվելու ենք պատասխան խաղին, կփորձենք նրանց անակնկալի բերել։ Այսօր նրանց համար մեր խաղը անակնկալ էր, կփորձենք դա անել նաև պատասխան խաղում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խաղն ամփոփեց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
























































