«Բարսելոնան» հետաքրքրված է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Բենուա Բադիաշիլի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
«Սևիլիայից» Ժյուլ Կունդեի տեղափոխության հետ կապված իրավիճակը մնում է անհասկանալի, ուստի կատալոնական ակումբի ղեկավարությունը կարող է լրջորեն սկսել աշխատել «Մոնակոյի» 21-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ:
Չնայած իր տարիքին՝ Բադիաշիլը Ֆրանսիայի առաջնության բարձրագույն լիգայում խաղալու մեծ փորձ ունի՝ 2020 թվականին դառնալով հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սևիլիան»։
Նախորդ մրցաշրջանում Բադիաշիլը Լիգա 1-ում անցկացրել է 24 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
























































