Սերբիայում ընթացող հավաքի շրջանակում «Ուրարտուն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով չեռնոգորական «Պետրովաց» թիմի հետ:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Երևանյան թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Նարեկ Աղասարյանը՝ երկրորդ կեսում խփելով պատասխան գնդակը:
Հիշեցնենք՝ «Ուրարտուի» ուսումնամարզական հավաքն անցնում է Սերբիայի Զլատիբոր քաղաքում և կտևի մինչև հուլիսի 16-ը:
Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ թիմը ևս 3 ստուգողական խաղ կանցկացնի: