«Ռեալ Բետիսը» հայտարարել է Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ պայմանագիր կնքելու մասին․ նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվել էր այս ամառ։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Լուիս Ֆելիպեն «Լացիոյի» կազմում 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: