«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ագդոնն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարիզմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում:
Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում: