Մադրիդի «Ռեալը» մտադիր է հարձակվող Կարիմ Բենզեմային պահել մինչև 2024 թվականը, սա առաջնահերթություն է «սերուցքայինների» համար։ Այս մասին հայտնում է as.com-ը:
Մադրիդի «Ռեալի» խաղացողներն իրենց պայմանագրերում ունեն կետ, ըստ որի «Ոսկե գնդակը» նվաճելու դեպքում ակումբի հետ պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվում է մեկ տարով:
Այդպես եղավ Լուկա Մոդրիչի հետ, նա այս մրցանակը ստացավ 2018 թվականին, նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականը:
Եթե Բենզեմայի պայմանագրում այս կետն առկա լինի, ապա պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024 թվականը։ Եթե նման կետ չլինի, ապա «Ռեալը» կբանակցի ֆուտբոլիստի հետ։
























































