«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, որ կարոտում է Սերխիո Ռամոսին, ով երկար տարիներ եղել է սերուցքայինների ավագը։ Այժմ Ռամոսը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։
«Ես նրան շատ եմ կարոտում: Մենք ամեն օր նամականեր ենք գրում իրար։ Նման թիմակցին կորցնելը միշտ ցավալի է, հատկապես այսքան փառահեղ տարիներից հետո։
Ռամոսն ինձ օգնեց հարմարվելու հարցում։ Մենք շատ մտերիմ ընկերներ դարձանք և ժամանակ անցկացրինք մեր ընտանիքների հետ։
Միանշանակ կարոտում եմ այն օրերը, երբ երկուսս էլ խաղում էինք «Ռեալում», բայց սա ֆուտբոլ է»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը Sportske-ին։