Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր թիմակից Կարիմ Բենզեմայի մասին։
«Բենզեման Բենզեմա է․․․ Ինը և տասը համարները՝ մեկում, տաղանդի և ուժի, խաղը սիրելու և աշխատասիրության սիներգիա: Մեծագույն խաղացողներից մեկը, ում հետ խաղացել եմ։
Իհարկե, նա արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ այս մրցաշրջանը հիանալի է նրա համար: Բայց արդեն վաղուց Կարիմը, իմ կարծիքով, արժանի էր «Ոսկե գնդակին»։ Առաջին մարզումներից ես զգացի, որ նա «լավագույն խաղացողն» է, ում հետ սիրում եմ խաղալ։
Քանի որ ես նրան ավելի լավ ճանաչեցի, նա էլ ավելի թանկ դարձավ ինձ համար։ Երբ նրա կարողությունները կասկածի տակ դրվեցին, նա չհուսահատվեց, հավատաց ինքն իրեն ու քննադատություններին պատասխանեց տաղանդով, աշխատանքով ու պայքարով։ Նա լռեցրեց բոլոր քննադատներին ու դարձրեց իր երկրպագուները։
Մենք լեզու էինք գտել առաջին իսկ օրվանից: Փոխադարձ հարգանքը բարեկամության հիմքն է։ Արդեն տասը տարի է, ինչ մենք նույն ճակատագիրը կիսում ենք Մադրիդում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը Sportske Novosti-ն։