Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարն այս ամառ կարող է հայտնվել Պրեմիեր լիգայում: «Արսենալը» մտադիր է ձեռք բերել ֆրանսիացի վինգերին:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, խաղացողն արդեն հայտարարել է «զինագործներին» միանալու պատրաստակամության մասին:
Լեմարը մերժել է ներկայիս ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը: «Ատլետիկոյի» համար ավելի խելամիտ կլինի վաճառել ֆուտբոլիստին, քան հաջորդ տարի նրան կարող են անվճար կորցնել: Իսպանացիները ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում են 40 միլիոն եվրո։
26-ամյա ֆրանսիացին Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում նա Լա Լիգայի 24 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։