«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը կարող է կարիերան շարունակել հայրենիքում՝ «Ատլետիկո Պարանաենսում» կամ «Ֆլումինենսում», հայտնում է Goal-ը։
39-ամյա բրազիլացին վերջին վեց ամիսն անցկացրել է «Բարսելոնայում», սակայն մրցաշրջանի վերջում դարձել է ազատ գործակալ։ Ալվեշը չի կորցնում ԱԱ-2022-ին Բրազիլիայի հավաքականի կազմում հայտնվելու հույսը, և դրա համար նրան մշտական խաղային պրակտիկա է անհրաժեշտ։
Իրական տարբերակներից մեկը հայրենիք վերադառնալն է։ Հաղորդվում է, որ «Ատլետիկո Պարանաենսեի» նախագահն անձամբ է վերահսկել վետերանի հետ բանակցությունները։
«Ատլետիկոն» կարող է մրցել «Ֆլումինենսեի» հետ, սակայն ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, ուստի դժվար թե կարողանա բավարարել Ալվեշի պահանջները: Պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադրությամբ հետևում են նաև Մեքսիկայի մի քանի ակումբներ: