Կիսապաշտպան Ադամա Տրաորեն հեռացել է «Բարսելոնայից»: 26-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Վուլվերհեմփթոն», որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանիայում կիսապաշտպանը հանդես է եկել վարձավճարով։ Նախորդ մրցաշրջանում Ադամա Տրաորեն մասնակցել է 20 հանդիպման, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ադամա Տրաորեն կատալոնական ակումբի սան է: