Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճայինները:
57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Մուշեղ Մկրտչյանը ևս կիսաեզրափակչում է՝ հաղթելով իտալացի մարզիկին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճեցին 4 մեդալ։