Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկում են ազատ ոճայինները:
Հայաստանը ներկայացնող Հարությունյուն Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Մուշեղ Մկրտչյանը շանս չտվեց ռումինացի մրցակցին, իսկ Խաչատուր Խաչատրյանը զիջեց մեկնարկում։
Հայկ Պապիկյանը (70կգ) 10:0 հաշվով հաղթեց լիտվացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճեցին 4 մեդալ։