Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը։
Նոր հանդերձանքը մանուշակագույն է՝ թևերի, ուսերի և օձիքի վրա սև ներդիրներով:
Հովանավորների տարբերանշանները և ակումբի տարբերանշանը նույնպես կտպագրվեն սև գույնով։
Մադրիդի «Ռեալն» առաջին անգամ նոր մարզաշապիկով հանդես կգա «Յուվենտուսի» դեմ ընկերական խաղում, որը կկայանա հուլիսի 30-ին Լոս Անջելեսում։

























































