«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի մի քանի ֆուտբոլիստների տեղեկացրել է, որ հույսեր չի կապպում վերջիններիս հետ։
Ինչպես տեղեկացնում է Livesoccertv-ն, իսպանացի մասնագետի պլանների մեջ չեն մտնում Սամուել Ումտիտին, Ռիկի Պուչը, Օսկար Մինգեսան և Մարտին Բրայթվեյթը։
ՈՒմտիտին արդեն իսկ բանակցում է ֆրանսիական «Ռեննի» հետ և շուտով կարող է համալրել այդ ակումբի շարքերը։ Աղբյուրը նշում է, որ Բրայթվեյթը նախորդ մրցաշրջանում հնարավորություն էր ստացել այն պատճառով, քանի որ վնասվածք ուներ Անսու ֆատին։
Մինգեսան նախորդ մրցաշրջանում մասնակցել է կատալոնական ակումբի 14 հանդիպման, Պուչը՝ 12։ Չավին արդեն նրանց տեղեկացրել է, որ չեն մասնակցելու նոր մրցաշրջանի նախապատրաստական հավաքներին։