«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և նրա կինը՝ հայտնի երգչուհի Շակիրան, ովքեր բաժանվել են ֆուտբոլիստի անհավատարմության պատճառով, պայքարում են երեխաների խնամակալության համար։ Զույգը երկու որդի ունի՝ Միլանն ու Սաշան։
Պիկեն և Շակիրան երեխայի խնամակալության հետ կապված գործով դիմել են երկու իրավաբանական ընկերությունների՝ խնդիրը լուծելու հույսով:
Ըստ Marca-ի՝ երգչուհին ցանկանում է երեխաներին Մայամի տեղափոխել։ Ֆուտբոլիստը ցանկանում է երեխաներին թողնել Բարսելոնայում, քանի որ չի ցանկանում, որ տղաները լրացուցիչ սթրես ապրեն նոր միջավայրում այն բանից հետո, երբ նրանց ծնողները վերջերս բաժանվեցին:
Շակիրայի և Պիկեի փաստաբանները կփորձեն գտնել տարբերակ, որի շուրջ երկու կողմերը կարող են համաձայնության գալ, հայտնում է իսպանական La Vanguardia թերթը:
























































