Իտալիայում հաղորդել են պատճառը, թե ինչու է «Ռոման» հանկարծակի հրաժարվել խաղալ «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթում։
Ինչպես գրում է Corriere dello Sport-ը՝ հարցն այն է, որ հռոմեացիների վրա ճնշում է գործադրել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ Նա «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինին, որն իր ընկերն է, խնդրել է հրաժարվել «Բարսելոնայի» դեմ խաղից։
Նշվում է, որ Ալ-Խելաիֆիի կողմից ճնշման պատճառը հետևյալն է․ նա բացի ՊՍԺ-ից, գլխավորում է նաև Եվրոպական ակումբների միությունը, որը կոնֆլիկտի մեջ է «Բարսելոնայի» հետ՝ որպես Սուպերլիգայի նախաձեռնողի։