«Բարսելոնան» ցանկանում է վաճառել հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Sport-ը, հոլանդացին չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի պլանների մեջ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել ակումբի ղեկավարների հետ, որոնք հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը։
Դեպայի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը, այդ պատճառով ակումբը ցանկանում է վերջինիս տրանսֆերը վաճառել այս տարի, որպեսզի ստիպված չլինի վերջինիս բաց թողնել անվճար։ Իսպանական գրանդը ցանկանում է հարձակվողի տրանսֆերից ստանալ 20 միլիոն եվրո։