Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել՝ կապված Էդեն Ազարի ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իսպանական գրանդում ցանկանում են Ազարին վերջին շանսը տալ՝ իրեն դրսևորելու։ Նշվում է, որ բելգիացին նոր մրցաշրջանում կարող է հանդես գալ տարբեր դիրքերում։
31-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո, «Արքայական ակումբ» է տեղափոխվել 2019 թվականին։ Այս ընթացքում բելգիացին մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։