«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն կարող է տեղափոխվել Իսպանիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Ըստ աղբյուրի՝ անդալուզական ակումբը հռոմեացիներին առաջարկել է 20 միլիոն եվրո։
Նշվում է, որ հռոմեացիները համաձայն չեն նման առաջարկին, քանի որ ստացած գումարի 30%-ը պետք է փոխհատուցեն Ալբերտոյի նախկին ակումբին՝ «Լիվերպուլին»։
29-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Ալբերտոյի գործող պայմանագիրը «արծիվների» հետ լրանում է 2025 թվականին։
























































