«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Լա լիգայի մեկ այլ թիմում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվել է 2022-ի հունիսին։
Ինչպես հաղորդում է լրագրող Էկրեմ Քոնուրը՝ 30-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է գնել «Սևիլյան»։ Ակումբը խաղացողին երկու տարվա պայմանագիր է առաջարկել՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։
2021/22 մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի՝ խփելով 2 գոլ։
























































