«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չի գոհացնում ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, «յուրահատուկը» նոր տրանսֆերներ է ցանկանում տեսնել, որոնց հետ հնարավոր կլինի պայքարել Չեմպիոնների Լիգայի գոտի մտնելու համար։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «գայլերը» կատարել են ընդամենը մեկ տրանսֆեր։ Իտալական ակումբի շարքերն է համալրել Նեմանյա Մատիչը, որը տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։