Արգենտինացի վինգեր Անխել դի Մարիան, ով ՊՍԺ-ից հեռանալուց հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն։ Հարձակողական ոճի կիսապաշտպանի նոր ակումբը, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրինի «Յուվենտուսը»:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, Անխելի կինն արդեն բաժանորդագրվել է սոցիալական ցանցերում «ծեր սենյորայի» էջերին։ Այսպիսով, նա ակնարկել է, որ ամուսինը ընտրություն է կատարել հօգուտ թուրինյան թիմի։
Դի Մարիան մոտ է իտալական գրանդի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելուն։ Նրա աշխատավարձը կկազմի յոթ միլիոն եվրո։
Ավելի վաղ Անխելը հանդես է եկել ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Բենֆիկայում» և «Ռոսարիո Սենտրալում»: